Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Սաուդյան Արաբիայում ընթացող «Իսլամական համագործակցություն» կազմակերպության (ԻԻԿ) 14-րդ գագաթնաժողովի շրջանակներում խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին՝ կրկնելով թուրք-ադրբեջանական հիմնազուրկ թեզերը։
Խոսելով Սիրիայի, Լիբիայի, Կիպրոսի, Յեմենի հակամարտությունները կարգավորելու անհրաժեշտության մասին՝ թուրք պաշտոնյան նաև անդրադարձել է ղարաբաղյան հիմնահարցին։
«Լեռնային Ղարաբաղի խնդիրի պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգային իրավունքների, ինչպես նաև ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձևերի շրջանակներում», ասել է Չավուշօղլուն։
Նշենք, որ ԻԻԿ-ի գագաթնաժողովներում Թուրքիան հաճախակի է հնչեցնում ղարաբաղյան հարցը՝ դրսևորելով բացահայտ կողմնակալ և ադրբեջանամետ պահվածք։