Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանի մայր. «Շնորհակալ եմ, որ հիշում են ամուսնուս՝ Համլետ Մխիթարյանին»

Հունիս 02,2019 23:58

Այսօր Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում լեգենդար ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի անվան մարզադաշտի բացման արարողության ժամանակ նրա այրին՝ Մարինա Թաշչյանը, Aravot.am-ին ասաց. «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն կազմակերպություններին եւ անհատներին, որոնք վառ են պահել իմ ամուսնու՝ Համլետի, հիշատակը եւ բացել են իր անվան այս մարզադաշտը: Իհարկե, շատ հուզված եմ: Ողջունում եմ այս միտքը, որովհետեւ Սպանդարյան համայնքի եւ հարակից գյուղերի թե երեխաները, թե երիտասարդները եւ ինչու չէ՝ նաեւ մեծահասակները իրենց պարապուրդը ֆուտբոլով լցնելու հնարավորություն են ստանում: Նրանք կդառնան ավելի սպորտային: Հույս ունեմ, ավելի ճիշտ՝ վստահ եմ, որ Շիրակի մարզում, այս համայնքում կծնվեն նոր հայր ու որդի Մխիթարյաններ: Ես շատ եմ ուզում, որ մեր մատաղ սերունդը սպորտով զբաղվի եւ հեռու մնա վատ շրջապատ ընկնելու վտանգներից»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930