Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում այսօր տեղի «Սիփան» ակումբի եւ լրագրողների ֆուտբոլային թիմի միջեւ հանդիպումով բացվեց «Արարատ» ֆուտբոլային ակումբի լեգենդար հարձակվող, լուսահոգի Համլետ Մխիթարյանի անվան ֆուտբոլային մարզադաշտի բացումը:
Արարողությանը ներկա էին Համլետ Մխիթարյանի այրին՝ Մարինա Թաշչյանը եւ նրա երկու զավակները՝ Հենրիխ Մխիթարյանն ու Մոնիկա Մխիթարյանը:
Մարզադաշտի օծումից եւ ելույթներից հետո կայացավ ֆուտբոլային հանդիպումը, որի ընթացքում լրագրողների թիմը երկու անպատասխան գնդակ անցկացրեց «Սիփանի» դարպասը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ