Լրահոս
Օրվա լրահոսը

«Զրահափոխադրիչները նպաստում են Ադրբեջանի զորքի մոբիլությանը, տեղից տեղ տեղափոխվելու ունակությունների զարգացմանը». Ադրբեջանի՝ 120 միլիոն դոլարի գործարքը՝ ՌԴ հետ

Հունիս 02,2019 20:44

Ըստ ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում 2018թ. արտահանած սպառազինության մասին Ռուսաստանի ներկայացրած զեկույցի՝ 2018-ին Ադրբեջանին է մատակարարվել 40 միավոր «մարտական զրահամեքենա»:

Aravot.am-ը  «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ տեխնիկա է Ռուսաստանը մատակարարել Ադրբեջանին, սրանք ի՞նչ վտանգավորութան աստիճան ունեն: Վերլուծաբանը պատասխանեց. «Այս մատակարարումը սպասվում էր. նախկինում կնքված պայմանագրերի համաձայն, որոնք շատ ավելի վաղուց էին կնքվել, մատակարարումները եղել են նաև 2017-2018-ին: Կոնկրետ տեխնիկայի անուն չի նշվում, բայց միանշանակ պարզ է, թե ինչ տեխնիկայի մասին է խոսքը: Խոսքը 40 միավոր ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների մասին է: Զրահափոխադրիչներն ունեն գնդացիր խոշոր տրամաչափի, բայց դրանք առանձնապես լուրջ դեր չեն խաղում: Նպաստում են Ադրբեջանի զորքի մոբիլությանը, տեղից տեղ տեղափոխվելու ունակությունների զարգացմանը: Ռազմական առումով առավելություն չեն տալիս: Դա Ադրբեջանի ամենալուրջ ձեռքբերումը չէ»:

Հայաստանն այս զրահատեխնիկայից չունի: Վերլուծաբանն ասաց՝ ոչ թե նրա համար, որ ՌԴ-ն չի տրամադրել, այլ Հայաստանը չի ցանկացել:

Հետաքրքրվեցինք՝ գործարքն ի՞նչ ֆինանսական ծավալի է, Հայկ Խաչիկյանը պատասխանեց. «Ըստ ՌԴ զենքի համաշխարհային առևտրի ուսումնասիրությունների կենտրոնի՝ պայմանագիրը կնքվել է 2011-ին, մատակարարումները եղել են 2017-2018-ին և մատակարարվել է 85  մարտական մեքենա, ընդհանուր պայմանագրի գումարը 120 միլիոն դոլար է»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930