Ermenihaber.am – Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ երկու անձինք հարձակվել են Ստամբուլում բնակվող Արփինե անունով հայ կնոջ վրա։ Աղբյուրը նշում է, որ կինը հայաստանցի է։ Հարձակման հեևանքով հայ կինը վիրավորվել է, իսկ հարձակվողները փախուստի են դիմել, թողնելով գրություն, որի վրա գրված է եղել «Սա սկիզբն է»։ Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։
Պոլսո հայոց պատրիարքարանի հոգեւորական Զաքեոս Օհանյանը նշել է, որ հայաստանցի կնոջ տան պատին սպառնալից գրառումներ են եղել եւ խաչ է գծված եղել։
Դա շարունակությունն է,սկիզբը չէ…..