Հունիսի 1-ին, ժամը 15:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջի մոտ բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ` Ա.Ս., ծնված 1963 թ.), «Opel Astra G» (վարորդ՝ Հ.Գ., ծնված 1973 թ.) և «BMW X5» (վարորդ՝ Ֆ.Ա., ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Հ.Հ.-ին (ծնված 1992 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ ուղևորը` «Աստղիկ» ԲԿ, որտեղ, վերջիններս, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ