Ավանդաբար հունիսի 1-ը՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը շատ գունեղ է նշվում «Օրրանում»:
Ամեն տարի շոու բիզնեսի ներկայացուցիչները, տարբեր ոլորտների անվանի ներկայացուցիչներ համբուրգերներ են պատրաստում «Օրրանի» բալիկների համար:
Այս տարին եւս բացառություն չէր:
«Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանին ու «Օրրանի» երեխաներին այս տարի հյուր էր եկել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա հաճույքով միացավ երեխաների շուրջպարին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ