Դերժինսկի՝ պայթուցիկների արտադրությամբ զբաղվող «Կրիստալ» գործարանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է 20-ից ավելի մարդ: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, պայթյունից տուժած 27 անձի շտապբուժօգնություն է ցուցաբերվել։
ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ տուժածները թեթև և միջին ծանրության բեկորային վնասվածքներ են ստացել:
Պայթյունի հետևանքների վերացման գործում ներգրավված է 350 մարդ և 40 միավոր տեխնիկա։