Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վարչապետի աշխատակազմում օբյեկտիվ պատճառներով ավելացել են գործուղումների ծախսերը». փորձագետ

Հունիս 01,2019 16:22

«Կառավարությունը հետապնդում է ծախսերի նվազեցման քաղաքականություն. վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում, օրինակ, օբյեկտիվ պատճառներով ավելացել են գործուղումների ծախսերը»,-«Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հ/կ-ի գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը:

«Ավիատոմսերի գնման համար միայն հեղափոխությունից հետո 33 միլիոն դրամի ծախս է կատարվել: Սակայն սա կարելի է բացատրել, որովհետեւ վարչապետի գործառույթներն այժմ ավելի լայն են, գործուղումների թվի ավելացումը հասկանալի է: Մյուս կողմից, հանրությունը պետք է տեղյակ լինի, թե ինչ ուղղություններով են դրանք կատարվել, արդյունավետ են եղել, թե ոչ: Մենք անարդյունավետության մի քանի դեպք են հայտնաբերել, օրինակ, նախագահի աշխատակազմում: Նախորդ տարվա օգոստոսին Երեւան-Թեհրան ավիատոմսը գնվել է շուկայական գնից ավելի թանկ»,-հայտնեց փորձագետը:

Նրա փոխանցմամբ՝ նախագահի աշխատակազմում ծախսերն ընդհանուր առմամբ եւս նվազել են, սակայն ավելացել են ներկայացուցչական ծախսերը: Հիշեցնենք, որ «Գնումների մասին» օրենքով՝ ՀՀ նախագահի, վարչապետի եւ ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերը գաղտնի են:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930