Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երբ երկրի 3 առաջին դեմքերի գնումները «գաղտնի» են, կասկածներ են առաջանում». Արմենուհի Բուռնազյան

Հունիս 01,2019 15:46

«Թյուրըմբռնում կա. օրինագիծը սահմանում էր, որ վարչապետի, ԱԺ նախագահի եւ ՀՀ նախագահի արարողակարգային գնումները հրապարակվեն, բայց դա չի ենթադրում այնպիսի փաստերի հրապարակում, որոնք հարվածի տակ կդնեին նրանց անվտանգությունը: Տարիներ առաջ, երբ օրենքը սահմանում էր այդ գնումների հրապարակայնություն, անվտանգության խնդիրներ չեն առաջացել»,-«Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով «Գնումների մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրինագծին, որի քննարկումն օրերս մերժվեց ԱԺ-ում, ասաց «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հ/կ-ի գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը:

Նրա խոսքով. «Գաղտնիք պարունակող գնումները, պարզ է, որ չպետք է հրապարակվեն, սակայն արարողակարգային գնումների փակ լինելը ռիսկային է: Արարողակարգային ծախսերի տակ շատ բան կարելի է հասկանալ: Կասկած է առաջանում, թե երկրի 3 առաջին դեմքերի գնումների որ մասն է հայտնվում գաղտնի անվան տակ»:

Արմենուհի Բուռնազյանը կարծում է, որ նախագծի քննարկումը մերժելու հետեւանքով երեք պաշտոնյաների գնումների գործընթացը հանրությանը թերի կներկայացվի, եւ դա չի փաստի գործընթացի թափանցիկության մասին. «Հ/կ-ների եւ ԶԼՄ-ների համար էլ դժվար կլինի մշտադիտարկման նպատակով տեղեկություններ ստանալը: Տեղեկությունը հաճախ չի տրվում՝ գաղտնիության քողի տակ: Երբ գնումների հանդեպ հանրային վերահսկողություն է լինում, դրանք արդյունավետ են կատարվում: Մենք կողմ ենք, որ այդ գնումները, բացառությամբ անվտանգային բաղադրիչի, ներկայացվեն հանրությանը»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930