Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյան. «Դանիելի վարկանիշը իմ վարկանիշի հաշվին չեմ ավելացնի»

Հունիս 01,2019 14:55

Լրագրողները ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին՝ ինչպես է վերաբերվում  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանի՝ իր կեղծ տվյալներով հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ հայտարարությանը:

«Ինձ մոտ ժպիտ է առաջացնում, որ ինձ կարելի է մեղադրել հինգ միլիոն դրամ կամ տասը հազար դոլար հարստանալու մեջ, լուրջ չեմ վերաբերվում դրան: Դանիել Իոաննիսյանն էլ, որ այդ կայքի (FIP.am) սեփականատերն է կամ հիմնադիրը, իր մասին որեւէ բան չեմ ուզում ասել, որ ինքը  հետո չգնա դրա հաշվին ինչ-որ տեղերից գումար ուզի, ասի ՀՀ ԱԺ փոխխոսնակն իրեն ճնշումների է ենթարկում»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա չբացառեց, որ գուցե դատի տա իր խոսքերով սուտ տեղեկություններ տարածելու համար:

Ինչ վերաբերում է իր մեքենային, որն ըստ Իոաննիսյանի հրապարակած տվյալների, ձեռք էր բերվել պաշտոն ստանալուց հետո, ԱԺ փոխխոսնակն ասաց, որ մեքենան գրանցվել է մի քանի օրվա տարբերությամբ։ «Ես հասկանում եմ, որ մեքենա ունենալը ոմանց կյանքում իրադարձություն է, ես 1996 թվականից մեքենաներ եմ ունեցել, եւ ամեն երկու-երեք տարին մեկ նորացրել եմ։ Ես շատ բաց եմ, բոլորը գիտեն իմ մասին, դրա համար չեմ էլ ուզում խոսել»,-ասաց նա։

Նաեւ հավելեց, որ գուցե դատի չտա, որովհետեւ, իր խոսքերով, իշխանության հետ դատական վեճի մեջ մտնելը գրանտի հնարավորություն կընձեռի: «Մարդիկ շատ գիտեն, թե ինչեր եմ ունեցել, ով եմ, Դանիելի վարկանիշը իմ վարկանիշի հաշվին չեմ ավելացնի»,-ասաց  Սիմոնյանը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930