Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ծննդյան օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Մեծարգո՛ Նիկոլ Վովայի,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:
Կարդացեք նաև
Մաղթում եմ Ձեզ հաջողություններ եւ ամենայն բարիք Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում Ձեր պարտականությունների արդյունավետ կատարման եւ համազգային խնդիրների լուծման ճանապարհին:
Խաղաղություն, քաջ առողջություն ու երջանկություն Ձեզ, Ձեր ընտանիքի բոլոր անդամներին եւ հարազատներին»:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ