Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական¦ կայարանում կկայանա «Հաջորդ կայարանը՝ Մանկություն» խորագիրը կրող նկարների ցուցահանդեսը։
Լուսանկարները «կպատմեն», թե ինչպես են երեխաները կառավարում մետրոպոլիտենի աշխատանքները՝ լինելով գանձապահ, շարժասանդուղքի հերթապահ, մեքենավար, կարգավար և այլն։
Տոնական տրամադրությունը կամբողջացնի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչող մանկական երաժշտությունը:
Երևանի մետրոպոլիտենի ողջ անձնակազմը մաղթում է երեխաներին խաղաղ, անհոգ և երջանիկ մանկություն, բարօրություն և արժանապատիվ ապագա։
Մուտքը ժպիտով է և ժետոնով։
Կարդացեք նաև
ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ