Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արդար ու անկախ դատական համակարգ ձեւավորելու ճանապարհին այս դիսկուրսից չպետք է խուսափել․ «Հրապարակ»

Հունիս 01,2019 13:27

Դատարանների դռներն արգելափակելու եւ դատավորներին իրենց աշխատատեղեր չթողնելու ակցիան, անշուշտ, անիմաստ էր եւ անօրինական։ Բայց այն մի կարեւոր դեր խաղաց՝ բարձրացրեց մի թեմա, հրահրեց մի բանավեճ, որը, մեծ հաշվով, օգտակար է մեր երկրին, պահանջված է, ակտուալ է, անգամ՝ օրախնդիր։ Դա դատական համակարգի կայացման, անկախության, առհասարակ՝ լիարժեք եւ անառարկելի արդարադատության իրականացման գաղափարն է։ Այսպես ասած՝ դիսկուրսը, որի նպատակը նորմալ, քաղաքակիրթ եւ արդար դատարաններ ունենալն է։

Վեճի, խոսակցության, քննարկումների արդյունքում է ծնվելու ճշմարտությունը։ Եվ սա հանրորեն օգտակար վեճ է։ Մարդիկ նոր տերմիններ են յուրացնում, համացանցում տեղեկություններ փնտրում վեթինգի եւ անցումային արդարադատության մասին։ Դատավորները սկսել են խոսել եւ անգամ հայտարարություններ տարածել։ Թող որ՝ թույլ ու անորոշ, սեփական շահը եւ համակարգային հետաքրքրությունները չգիտակցող, բայց սա ճանապարհի սկիզբն է։ Այս դիսկուրսի ընթացքում կհայտնվեն նաեւ գիտակ մարդիկ, կհնչեն խելացի խոսքեր, կնշմարվեն իրական ուղիներ՝ արդար ու անկախ դատական համակարգ ձեւավորելու ճանապարհին։ Սրանից պետք չէ խուսափել։ Եվ ամեն դեպքում պետք է շնորհակալ լինել Նիկոլ Փաշինյանին, որը՝ հախուռն ու անմտածված, բայց հանրությանը մղում է մտածելու, փնտրելու։

 

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930