Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտակերտի քաղաքապետը չգիտի, թե իր որդին որտեղ է եղել կրակոցներով միջադեպի ժամանակ․ «Ժողովուրդ»

Հունիս 01,2019 12:59

Ամիսներ առաջ Արցախում տարածված լուրերի համաձայն` Մարտակերտի քաղաքապետի որդու թիմը 2019 թվականի հունվարին տարաձայնություններ է ունեցել Ալեքսեյ Բալայանի թիմակիցների հետ: Ավելին, բանը հասել է կրակոցներին, որի հետեւանով ե՛ւ քաղաքապետի որդու թիմը, ե՛ւ Ալեքսեյ Բալայանի թիմակիցները կրակոցներից վնասվածքներ են ստացել:

«Ժողովուրդ» օրաթերթին արցախից հասած լուրերի համաձայն` Արցախի իրավապահները զբաղվել են այդ դեպքով, եւ գործը ուղարկել են դատարան: Մեզ հայտնի դարձավ, որ խմբի մասնակիցներին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք կրելու հատկանիշներով, եւ դեռեւս գործով դատաքննությունը շարունակվում է, իսկ մեղադրյալները` ի դեմս Ալեքսեյ Բալայանի, ազատության մեջ են: Ասել է թե` գործը գտնվել է դատաքննության փուլում, եւ մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու մասին ստորագրությունը:

Չի բացառվում, որ 2019 թվականի հունվարին տեղի ունեցած միջադեպն է եղել պատճառը, որ կրակել են Սամվել Բաբայանի համակիրների մեքենայի վրա: Ասել է թե` Մարտակերտի նախկին քաղաքապետի որդու եւ Ալեքսել Բալայանի թիմակիցների` ամիսներ առաջվա կռիվը, օրերս Սեւանի ճանապարհին հնչած կրակոցները ներքին տարաձայնությունների հետեւանք է եղել:

Ինչեւէ, հուսանք` կպարզի քննությունը. ի դեպ, իրավապահները այս վարկածի ուղղությամբ են քննություն իրականացնում: Մեզ հայտնի դարձավ, որ Սամվել Բաբայանի համակիրները իրավապահներին հայտնել են, որ չեն ճանաչում այս գործով ձերբակալված Ալեքսեյ Բալայանին եւ Ռոլանդ Այդինյանին: Այսպիսով, ըստ էության, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությունը, որ կատարվածը երկու խումբ անձանց միջեւ ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է, եւ դավադրություն այս գործում փնտրել պետք չէ, նկատի ուներ այս դեպքը:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի հետ, սակայն նա նշեց, թե ոչինչ չի կարող ասել եւ չի կարող կապել այդ դեպքերը իրար հետ. «Ոչինչ չեմ կարող ասել»: Մեր այն հարցին, թե արդյոք իր որդին եղել է Սամվել Բաբայանի համակիրների մեքենայի մեջ, եւ ենթադրյալ հանցագործները կարծել են, թե նա այդտեղ է, դրա համար կրակել են, Մարտակերտի քաղաքապետը հրաժարվեց պատասխանել` նշելով, որ չգիտի, թե իր որդին որտեղ է եղել այդ ժամանակ:

 

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930