Այսօր Ֆիջիում մեկնարկեց ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում է 47 երկրի 248 մարզիկ:
Հայաստանը ներկայացված է հինգ ծանրորդով. 73 կգ՝ Արմեն Գրիգորյան, 81 կգ՝ Ռաֆիկ Հարությունյան, 89 կգ՝ Կարեն Ավագյան, +109 կգ՝ Վարազդատ Լալայան: Աղջիկների պայքարում հանդես է գալու +87 կգ քաշային Արփինե Դալալյանը:
Մեր հավաքականն ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանի գլխավորությամբ մեկնել է մրցավայր: Առաջինը մրցահարթակ մտնելու է Արմեն Գրիգորյանը (73 կգ)՝ հունիսի 3-ին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ