Հունիսի 1-ին ՀՀ նախագահի աշխատակազմի և Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ գունեղ միջոցառում էր կազմակերպվել երեխաների համար Նախագահի նստավայրի բակում: Ծաղրածուներ, հեքիաթի հերոսներ, օճառի պղպջակներ, երգ ու պար, հանելուկներ՝ այս ամենը էլ ավելի ուրախացրին փոքրիկներին:
Նախագահակսն նախաձեռնությունների վարչությունից Հրանուշ Աղայանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց նպատակն է օրը երեխաների համար հիշարժան դարձնելը: Ասաց, որ իրենց օժանդակել է Մանկական զարգացման հիմնադրամը, որը զբաղվում է հատուկ կարիքներ ունեցող երեխաների վերականգնողական առողջությամբ:
Հրանուշ Աղայանը հավելեց, որ միջոցառման առանձնահատկությունն այն է, որ նաեւ երեխաներն են երեխաներին ուրախացնելու: Դրա համար ներգրավված են մանկական երգչախմբեր, պարի խմբեր, թատերախումբ:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ