Օրեր առաջ լրատվամիջոցներով տարածվեցին տեղեկություններ, որ մայիսի 29-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, որը հայտնել էր, որ Գայի պողոտա-Մոլդովական խաչմերուկում վրաերթի են ենթարկել իրեն: Վրաերթի ենթարկվածը ութսունամյա Լ. Մելոյանն էր: Վերջինս անհասկանալի հանգամանքներում հիվանդանոցի երկրորդ հարկից ցած է ընկել:
Գործընկերներս շտապեցին տիրաժավորել լուրը՝ որակելով կատարվածը ինքնասպանություն:
Aravot.am-ին մահացածի դուստրը Կարինեն փոխանցեց հետեւյալը. «Մայիսի 29-ին մեծագույն վիշտ էր մեր ընտանիքի համար, կորցնել սիրելի հայրիկիս, սակայն այն դարձավ կրկնակի, երբ տեղեկացանք, որ բազմաթիվ անհեթեթ հրապարակումներ են եղել, ուր նշվել է իբրև թե հայրս ավտովթարից հետո հիվանդանոցում ինքնասպանություն գործելու նպատակով նետվել է պատուհանից հղում։ Ավտովթարից հետո հայրս շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, հարազատներին արգելել են լինել կողքին, ասելով, որ ամեն օգնություն կկազմակերպեն։ Դեռևս չպարզաբանված հանգամանքներում է եղել դեպքը։ Ակնհայտ է, որ կողքին բուժաշխատող չի եղել, որպեսզի կանխի անասելի ցավերի մեջ գտնվող և շնչահեղձ լինող մարդու գործողությունները։ Այդ բոլոր կայքերը պարզապես տգիտություն ցուցաբերեցին, առանց հաշվի առնելու հարազատների խոր վիշտը։ Տեր Աստված, որքան դաժան կարող են լինել մարդիկ»:
Սգի մեջ գտնվող ընտանիքը խնդրում էր ձեռնպահ մնալ իրենց անունից հանդես գալու գայթակղությունից, չվիրավորել հանգուցյալի պատիվը, մանավանդ, որ հարուցվել է քրեական գործ, եւ շատ հանգամանքներ դեռ պարզված չեն:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ