Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ջիլիզան` փակ սահմանով ու վատ ճանապարհներով

Հունիս 01,2019 10:20

Լոռու մարզի սահմանամերձ Ջիլիզա գյուղ հասցնելու համար տաքսու ոչ բոլոր վարորդներն են համաձայնում: Ճանապարհն ահավոր վատ է, վարորդներից էլ վարպետություն է պահանջվում: Ջիլիզացիները հարմարվել են այս դժվարությանը, քանի որ հույսները չեն կորցնում, որ առաջիկայում ճանապարհները կվերանորոգվեն:

Ջիլիզա տանող ճանապարհի կենտրոնում տեղ-տեղ արդեն քարեր ու հող է թափված, ճանապարհաշինարարների բեռնատարներ են նշմարվում: Գյուղացիների կյանքն առավել դժվարացնում է շուրջ 10 տարի առաջ փակված հայ-վրացական սահմանը:

Ջիլիզայի բնակիչները ցանկանում են, որ այն գոնե հետիոտնի համար բացվի, որովհետեւ իրենց գյուղին կպած հայաբնակ գյուղեր հասնելու համար ստիպված են «շուրջերկրյա» ճամփորդություն կատարել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

01․06․2019 թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ռուբեն Մարգարյան says:

    Ալավերդի – Ջիլիզա ավտոճանապարհը կառուցվել է 1990-ականներին, որպես ռազմավարական նշանակության այլընտրանքային ճանապարհ՝ Հայաստանից Վրաստան գնալու համար: Չնայած այն ասֆալտապատապատ չէր, բայց այն տարիներին բավական բարեկարգ էր: Խնդիրն այն է, որ Բագրատաշենից Թբիլիսի գնալիս, ճանապարհն անցնում է Վրաստանի Մառնեուլիի շրջանի ադրբեջանաբնակ գյուղերի միջով: Արցախյան պատերազմի տարիներին այդ ճանապարհով անցնելը հայերի համար անվտանգ չէր: Իսկ Ալավերդի-Ջիլիզա-Թբիլիսի ճանապարհի առանձնահատուկ կարևորությունն այն է, որ Ջիլիզա գյուղից հետո ճանապարհն արդեն անցնում է Վրաստանի հայաբնակ գյուղերի միջով, դրանք կապելով Հայաստանի հետ և կանգնեցնելով այդ գյուղերի հայաթափումը: Միաժամանակ այդ ճանապարհով անցնելը բացարձակապես անվտանգ է: Վրաստանի իշխանությունները չուզենալով, որ իր տարածքի հայաբնակ գյուղերը սերտորեն կապված լինեն Հայաստանի հետ, անընդհատ խոչնդոտներ էր մտցնում Ջիլիզայից Վրաստան մտնող փոքրիկ կամրջի շինարարության և տեղի մաքսակետի ստեղծման համար: Վրաստանի համառության շնորհիվ այդ կամուրջն ու մաքսակետը այդպես էլ կյանքի չկոչվեցին: Դեռ ավելին, հետագա տարիներին Վրաստանի իշխանության կողմից արգելվեցին սահմանի երկու կողմի հայերի ճանապարհով հաղորդակցվելը:
    Մի խոսքով, լուծման սպասող կարոր խնդիր է, որին միջամտողը միայն մեր կառավարությունը կարող է լինել:

  2. henri says:

    Ուր ՞ մնաց Հայ-Վրացական ՛՛եղբայրական կապերու ՛՛ առասպելը ?

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930