Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմանդամ ընտանիքը տունը կորցնելու վտանգի առաջ է կանգնած

Հունիս 01,2019 12:30

Զգուշացեք բանկերից, նրանք ձեզ համար չեն

Սպառողական վարկի պայմանագրով «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ -ի եւ վարկառու Արմինե Նասիբյանի միջեւ 06. 03. 2014 թ. կնքվել է սպառողական վարկի թիվ 01PL011-2014 պայմանագիրը, որով վարկառուին տրամադրվել է 4 500 000.00 ՀՀ դրամ վարկ: Պայմանագրի 3.2. 1. կետի համաձայն՝ գրավադրվել է Արարատի մարզի Հայանիստ գյուղում գտնվող եւ վարկառուի սկեսրայրին պատկանող 107,6 քմ մակերեսով բնակելի տունը եւ 0.159 հա մակերեսով հողամասը: Պայմանագրի 7 կետի զ. ենթակետի համաձայն՝ վարկառուի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում առանց դատարան դիմելու իրացնել գրավադրված անշարժ գույքը եւ իրացումից ստացված միջոցները ուղղել վարկառուի պարտավորությունների մարմանը:

Վարկառուն որոշ ժամանակ բարեխղճորեն կատարել է պայմանագրորեն սահմանված վճարները, որից հետո ընտանեկան, առողջական եւ այլ խնդիրների պատճառով չի կարողացել կատարել վճարումները: Որոշ ժամանակ անց ամուսինը վերականգնվել է աշխատանքում, ունեցել են եկամուտներ, առաջարկել են բանկին գործը տանել առողջացման, առողջացման ծրագիր կազմել, սակայն բանկը մերժել է, բացատրելով, որ արդեն կա պարտապանին սնանկ ճանաչելու դատական ակտ, արդեն ուշ է, տունը պետք է դրվի աճուրդի:

Այստեղ հետաքրքրության արժանի փաստն այն է, որ կողմերի միջեւ կնքված պայմանագրում որեւէ խոսք անգամ չկա վարկառուին սնանկ ճանաչելու կամ որեւէ դատական միջամտության մասին: Այդ ընթացքում պարտքը կրկնապատկվել է, գումարած՝ 100 000 դրամ դատարանի պետտուրքը պետք է վճարվի, սնանկության կառավարիչն էլ պետք է վարձատրվի 500 ԱՄՆ դոլար աշխատավարձով:

Իրականում որն է պարտապանին սնանկ ճանաչելու տրամաբանությունը, անհասկանալի է: Համենայնդեպս, այդպիսի իրավական հիմք պայմանագրում չկա:

Վարկառու Արմինե Նասիբյանը եւ նրա բազմանդամ ընտանիքի անդամները փորձում են հասկանալ կատարվածի տրամաբանությունը, թե ինչու են դատարան դիմել, սնանկ ճանաչել, որի արդյունքում գումարը կրկնապատկվել է, բանկից նրանց պատասխանում են. «Ձեզ լավություն ենք արել, թե չէ ձեր տունը աճուրդի հանելու այլ իրավական մեխանիզմներ չունեինք»:

Արմինե Նասիբյանը սեփական գույք չունի: Սնանկության կառավարիչ Տիգրան Սահակյանը պատրաստվում է աճուրդով իրացնել տունն ու հողամասը, որը հանդիսանում է վարկառուի ամուսնու հոր՝ Գրիգոր Երվանդի Պետրոսյանի սեփականությունը: Այդ տանը 6 անձով բնակվում են Արմինե Նասիբյանն իր ամուսնու եւ 4 տարեկան երեխայի, ամուսնու քրոջ ու ծնողների հետ: Այդ տունը ընտանիքի միակ կացարանն է եւ բանկային կամայականության պատճառով կանգնած են այն կորցնելու ռեալ վտանգի առջեւ:

ԽԱՉԻԿ ՄԱՐՈԶՅԱՆ

Իրավապաշտպան

Հ.Գ. Ընդհանուր վարկից, որը կազմել է 4.5 մլն ՀՀ դրամ, կատարված գործարքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվության համաձայն՝ բանկին վճարվել է 3 582 129,00 ՀՀ դրամ, որից 1 453 675,00 դրամը՝ մայր գումարի մարում, 2 098 940 40 դրամ՝ տոկոսադրույքի մարում, 22 500,00 դրամ՝ միջնորդավճար, 7 013,60 դրամ՝ տուժանք: Այն միլիոնները, որոնք կուտակվել են բանկերում, թալանված անմաքուր փողեր են: Այդ փողերն ագրեսիվ են, մի մոտեցեք դրանց:

«Առավոտ» օրաթերթ,

31.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930