Թուրքական ավիաուղիները Ստամբուլի օդանավակայանի միջազգային թռիչքների բաժնում երկար ժամանակ է, ինչ թուրքական թերթերի հետ միասին ուղևորներին անվճար բաժանում էին նաև հայկական «Ակօս» շաբաթաթերթը: Սակայն նախորդ շաբաթ ընդունած որոշմամբ` թուրքական ավիաուղիների ղեկավարությունը միակողմանիորեն խզել է «Ակօս» շաբաթաթերթի հետ կնքած պայմանագիրը:
Գրության մեջ որպես հիմնավորում միայն նշվում է, որ որոշումը ընդունվել է «անհրաժեշտությունից ելնելով»:
Հարկ է նշել, որ թուրքական ավիաուղիների միջազգային թռիչքներ կատարող ինքնաթիռների թերթերի բաժնում «Ագոսի» թերթերը դրվում էին դեռևս 2013թ-ից:
Աղբյուր` Ermenihaber.am/Agos