hraparak.am. Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը դեմ է մշակույթի նախկին փոխնախարար Նազենի Ղարիբյանին՝ որպես օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի։
Նազենի Ղարիբյանից հետաքրքրվեցինք, թե ինքը ցանկանո՞ւմ է մնալ որպես օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ։
«Ոչ։ Ես, իհարկե, կարող եմ մնալ, որովհետեւ ես կառավարման խորհրդում որպես ի պաշտոնե նախագահ չեմ ընտրվել, այլ որպես մշակույթի գործիչ։ Չեմ կարծում, թե իմաստ ունի այդ խորհրդում մնալը։ Եվ դա ոչ թե այն պատճառով, որ ինձ չեն ցանկանում տեսնել այնտեղ, այլ ես չեմ ուզում»,- ասաց Նազենի Ղարիբյանը։
Եթե կարող ես օգտակար գործ անել՝ մնա՛… օրինակ՝ օպերային թատրոնը դարձնել իրոք ազգային … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան