Հաշվի առնելով մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերները, համազգային միասնության և ամբողջականության ամրապնդման անհրաժեշտության հրամայականը, «Վերադարձ» հիմնադրամի կողմից որպես առաջնային նպատակ հռչակված Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը մշտապես հաստատուն և ամուր պահելու կարևորությունը՝ «Վերադարձ» հիմնադրամը հայտարարում է, որ պատրաստակամ է միանալու «Հանուն Արցախի» նախաձեռնությանը: Հիմնադրամը իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում շարժմանը և անելու է հնարավորինը՝ միացյալ և հզոր Հայաստանի ստեղծման գործում իր ներդրումը ունենալու համար:
«Վերադարձ» հիմնադրամի նախագահ՝ Արագած Ախոյան