Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես մի քանի հոգու գլուխ եմ ջարդել… Շրջապատում էին ինձ, ուզում էին ծեծեին, բայց ռիսկ չէին անում, էլի». Սասուն Միքայելյան

Մայիս 31,2019 22:30

Դուք չար երեխա եղած կլինեք, չէ՞՝ այսօր հարցրեցինք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ սասուն Միքայելյանին: Նա պատասխանեց. «Ինչի՞ պիտի չար չլինեի որ»:

Հարցին՝ մի լավ հիշողություն կարո՞ղ եք հիշել ձեր մանկությունից՝ նա պատասխանեց. «Ես մի քանի հոգու գլուխ եմ ջարդել…Մեր թաղում, որ երեխեքով կռիվ-մռիվ էինք անում, հորքուրս մեզնից մի քիչ հեռու էր ապրում, գնում էինք էնտեղ…Շրջապատում էին ինձ, ուզում էին ծեծեին, բայց ռիսկ չէին անում, էլի: Հետո ինձ բերում էին տուն մի քանի հոգի»: Մեր զարմանքին, որ լավ էլ «ռազբորկեքի» մեջ եք եղել՝ Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Ես չէ, տնեցիք: Էն ժամանակ ես երեխա էի, լուսահոգի ախպերս էր միշտ իմ համար կռվում»:

Թե ի՞նչ խաղեր է խաղացել փոքր ժամանակ՝ Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Խաղեր միշտ էլ խաղում էինք, էլի, կինո էինք նայում, գալիս էինք, բաժանվում էինք, կռվում, ըտենց էլ գնաց կյանքը»:

Հարցրեցինք՝ փոքր ժամանակ ի՞նչ եք երազել դառնալ՝ նա պատասխանեց. «Հիմա որ ասեմ, կարող է չափազանցություն թվա, բայց միշտ հետաքրքրություն եմ ունեցել պատերազմի՝ երեխա ժամանակվանից, ու էդպես էլ գնաց, էլի: Կռվի հակում ունեի՝ մեր հերոսների հետ կապված, միշտ մտածել եմ նման լինեմ»:

Հարցին՝ կռվարա՞ր եք եղել, պարոն Միքայելյան՝ նա մի բան էլ նեղացավ, թե՝ «հլը նայի, ո՞նց կլինեի ես: Էդքան էլ ահավոր չէի, բայց խելոք էլ չեմ եղել, էլի»:

Հարցին՝ «ցոգոլի» գողություն արե՞լ եք՝ նա պատասխանեց. «Չէ, ըտենց բաներ չեմ արել, շատ եմ արել, սեմչկա, բան, բայց ըտենց բաներից հեռու եմ եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031