Ռուսաստանում երաժիշտ Էլթոն Ջոնի մասին պատմող «Ռոքեթմեն» կենսագրական ֆիլմի ցուցադրության ժամանակ կտրել են մի քանի հատվածներ: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Մասնավորապես, ֆիլմից հանվել են այն հատվածները, որոնցում կան միասեռականների համբույրի կամ անկողնային տեսարաններ, ինչպես նաև այն կտորները, որոնցում կան թմրանյութեր:
Ինքը՝ Էլթոն Ջոնը, պնդել էր, որպեսզի ֆիլմում ամեն ինչ անփոփոխ մնա: Երգիչը խոստովանել էր, որ մի քանի ընկերություններ դիմել էին իրեն ֆիլմը մեղմացնելու խնդրանքով, որպեսզի հնարավոր լինի նվազեցնել ֆիլմասերների տարիքային խումբը: Դրան ի պատասխան՝ երաժիշտն ասել էր. «Բայց չէ՞ որ ես «13+» կյանք չեմ վարել: Ես չէի ցանկանա, որ ֆիլմը լցված լիներ թմրանյութով ու սեքսով, բայց բոլորն էլ գիտեն, որ 70-80-ականներին ես ունեցել եմ և՛ մեկը, և՛ մյուսը»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ