Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզից ընտրված «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ տեղեկացնելով, որր Գյումրու «Սաստեքս» կարի ֆաբրիկայում աշխատակիցները գերծանրաբեռնված աշխատանքային պայմանների պատճառով պարբերաբար ուշաթափվում են ու նրանց համար շտապօգնություն են կանչում։ Պատգամավորը խնդրել էր ուսումնասիրության արժանացրել այս իրավիճակը, ինչպես նաև մարդու իրավունքների ենթադրյալ խախտման հանգամանքները։
ՄԻՊ-ի պատասխանը չի ուշացել․ Արման Թաթոյանը գրություն է ուղարկել պատգամավորին, որտեղ նշված է, որ բարձրացված հարցը ուսումնասիրվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, վերլուծվել են նաև լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները։ Կայացվել է որոշում սեփական նախաձեռնությամբ քննարկում սկսելու մասին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ