Լրահոս
Օրվա լրահոսը

«Հորաքրոջս տղայի գլխին եմ լցրել պարկով շաքարավազն ու ալյուրը եւ փորձել եմ խաղ կազմակերպել». Անի Սամսոնյան

Մայիս 31,2019 22:00

«90-ականներին, երբ մարդիկ գնում էին պարկով ալյուր եւ շաքարավազ, տանը պահում էին, ինչպես բոլորը, այդ թվում նաեւ իմ ընտանիքն էր դա անում, պատմում են, որ ես մի անգամ, օգտվելով նրանից, որ տանը ոչ ոք չի եղել, հորաքրոջս տղայի գլխին եմ լցրել պարկով շաքարավազն ու ալյուրը եւ փորձել եմ խաղ կազմակերպել»,- Aravot.am-ի հետ զրույցում իր մանկության հիշողություններով կիսվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Հարցրեցինք՝ դրանից հետո տնեցիք եկել են, տեսել են, ծեծե՞լ են, թե՞ չէ՝ Սամսոնյանը պատասխանեց. «Չեմ հիշում, բայց ասում են, շատ բարկացել են: Հիշում եմ այն վայրը, որտեղ դա եղել է՝ մեր բալկոնը: Ընդհանրապես ասում են, որ ես չար երեխա եմ եղել, պատմում են, որ երբ փոքր ժամանակ հիվանդացել եմ, պառկել եմ հիվանդանոցում, շատ չար եմ ինձ պահել, չեմ ենթարկվել բժիշկներին»:

Թե ի՞նչ երազանքներ է ունեցել փոքր ժամանակ, պատգամավո՞ր է երազել դառնալ՝ նա պատասխանեց. «Շատ տարբեր երազանքներ եմ ունեցել: Ամեն անգամ ինչ-որ գեղարվեստական գիրք կարդալիս ինձ մոտ երազանքներ էին ծնվում: Օրինակ, մի պահ շատ խորացած էի ամերիկյան արկածային գրականության ուղղությամբ եւ կարդում էի տարատեսակ ֆերմերների մասին գրքեր ու ինչ-որ երազանքներ էին ծնվում, որ ես կարող եմ ունենալ ֆերմա, պահեմ կենդանիներ, ցանեմ մշակաբույսեր: Հետո երազել եմ ունենալ դպրոց»:

Հիշեցնենք, որ վաղը Երեխաների պաշտպանության օրն է եւ երեխաների համար ոչ միայն բաց են լինելու ԱԺ-ի դռները, այլեւ փակվելու է Բաղրամյան պողոտան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031