«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այսօր կայացավ ֆուտբոլի Եվրոպայի U19 առաջնության եզրափակչի վիճակահանությունը:
Ութ հավաքականներին երկու խմբերում բաշխեցին Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Հենրիխ Մխիթարյանն ու Մարկոս Պիզելին: Նրանց թեթեւ ձեռքով էլ Հայաստանը հայտնվեց, այսպես կոչված, «մահվան խմբում», որտեղ մեր թիմի մրցակիցները հաղթողի հիմնական հավակնորդներն են: Խմբերն այսպիսի տեսք ստացան:
«A» խումբ. Հայաստան, Պորտուգալիա, Իտալիա, Իսպանիա:
Կարդացեք նաև
«B» խումբ. Չեխիա, Իռլանդիա, Նորվեգիա, Ֆրանսիա:
Եվրոպայի առաջնությունը Երեւանում մեկնարկելու է հուլիսի 14-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ