Վաղը Երեխաների պաշտպանության օրն է եւ Aravot.am-ը պատգամավորներից փորձեց պարզել, թե ի՞նչ չարաճճիություններ են արել փոքր ժամանակ, ինչպիսի՞ երեխա են եղել, ի՞նչ հիշողություններ ունեն մանկությունից:
Պարոն Սիմոնյան, դուք չա՞ր երեխա եք եղել՝ այս հարցն ուղղեցինք ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին: Նա պատասխանեց. «Չէ, բարի երեխա եմ եղել: Խելոք, լավ երեխա եմ եղել»:
Թե ի՞նչ հիշողություններ ունի, Ալեն Սիմոնյանը պատմեց. «Բակում որ խաղում էինք, գնում թաքուն նայում էինք, թե մեր հարեւանի աղջիկը ոնց էր իր ընկերոջ հետ հանդիպում: Ընկերոջս հետ էինք: Համ էլ մի շինություն կար քանդված, մեր բակին հարակից էր, գնում էինք, վրայից թռնում էինք ու պարզում էինք, թե ով ավելի բարձրից կթռնի: Անընդհատ ընկնում էի, ճղրտվում, շորերս ճղրտած գնում էի տուն: Դրա պատճառով տանն անընդհատ վեճ էր, թե՝ էլի գնացե՞լ ես»:
Ալեն Սիմոնյանը նաեւ անկեղծացավ ու մի դրվագ էլ պատմեց. «Երբ փոքր էի, առիթ էր պետք լինում, որ դուրս գամ բակ, երեխեքի հետ խաղամ, տանն ասում էի՝ աղբն եմ հանում, թե բա՝ գնամ աղբը թափեմ: Աղբը թափում էի, դույլը դնում ու մի 5-6 ժամ գնում, կորում: Հետո գալիս էի տուն, ծաղրում էին, ասում էին՝ Սովետաշե՞ն էիր տարել»:
Կարդացեք նաև
Մյուս պատգամավորների հիշողությունները՝ հաջորդիվ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ