Հունիսի 3-ին, ժամը 19։00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության The Salamanca Band and Bugles of The Rifles և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հատուկ զինվորական նվագախմբերի համատեղ բացօթյա համերգը։ Համերգը կազմակերպվել է Միացյալ Թագավորության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների կողմից` ի նշանավորումն հայ-բրիտանական հարաբերությունների:
«Սալամանկան» արդեն չորրորդ անգամն է հանդես գալու Հայաստանում։ Նախորդ տարիներին նվագախմբի ինչպես բրիտանական, այնպես էլ հայկական կատարումներն արժանացել են հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։ Միջոցառումը բաց է հանրության համար: Միացե՛ք մեզ հունիսի 3-ին, ժամը 19:00-ին՝ Ազատության հրապարակում, վայելելու բրիտանական և հայկական հիանալի երաժշտություն։
Բրիտանական դեսպանատուն Երևանում