Լրահոս
Օրվա լրահոսը

Ահաբեկչությունը հրապարակային արդարացնելը կպատժվի տուգանքով կամ ազատազրկմամբ

Մայիս 31,2019 17:47

ԱԺ-ն այսօր քննարկում է ՀՀ Քրեական օրենսգրքում եւ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որի անհրաժեշտությունը բխում է ՀՀ-ի միջազգային կոնվենցիոն պարտավորություններից:

Ինչպես տեղեկացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը (լուսանկարում), այս օրինագծով՝ ահաբեկչությունը հրապարակային արդարացնելը կամ քարոզելը, ահաբեկչության հրապարակային կոչ անելը (հանցակազմի իրական վտանգի դեպքում) պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով, 2-3-ամսյա կալանքով կամ առավելագույնը 3 տարվա ազատազրկմամբ:

«Գործառույթը վերապահված է ԱԱԾ քննչական վարչությանը»,-նշեց փոխնախարարը:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց. «Եղե՞լ է, որ նման կոչերի համար դատվեն»: Աննա Վարդապետյանն ասաց, որ արձանագրված վիճակագրություն չկա:

Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է քվեարկվի առաջին ընթերցմամբ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031