Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց հասարակություն հիմնադրամներ. Անձինք, որոնք կանգնած են այս հերյուրանքների հետևում, ակնհայտ կերպով ցանկանում են խանգարել մեր երկրին

Մայիս 31,2019 17:23

Հայտարարություն Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստանի դեմ վերջին իրադարձությունների վերաբերյալ

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը դատապարտում է հիմնադրամի դեմ նորերս բարձրացրած կեղծ մեղադրանքները մի փոքրաքանակ խմբի կողմից, որի նպատակն է անկայունացնել Հայաստանը և պառակտում սերմանել: Հնչեցրած ստախոսությունը, որը մեղադրում է հիմնադրամին ամեն հնարավոր հանցանքի մեջ՝ երկրի կառավարությանը ղեկավարելուց մինչև քաղաքացիական բախումների հրահրում, բացահայտ հերյուրանք է: Անձինք, որոնք կանգնած են այս հերյուրանքների հետևում ակնհայտ կերպով ցանկանում են խանգարել մեր երկրին, մեր կառավարությանը և մեր քաղաքացիներին այն կարևոր գործում, որ դրված է մեր առջև:

Հայաստանը գտնվում է փոխակերպման շրջադարձային մի փուլում. փակ հասարակությունից՝ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների համատարած ոտնահարումներից, անհավասարությունից ու հանրային անվստահությունից անցում դեպի ժողովրդավար ու բաց հասարակություն:

Հեղափոխության սկզբից մենք սատարել ենք սիրո ու համերաշխության վրա խարսխված այս գործընթացը: Մենք կոչ ենք անում նոր Հայաստանին նվիրված բոլոր անձանց աշխատել միասին:

Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստանը աջակցում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և բոլոր այն քաղաքացիներին, որոնք առաջ են տանում կայուն համակարգային բարեփոխումները ի նպաստ երկրի բոլոր քաղաքացիների: Մենք դատապարտում ենք բոլոր նրանց, որոնք ջանում են պառակտել մեր հասարակությունը վախի ու բռնության քաղաքականությամբ: Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստանը իր դռները բացել է 1997 թ.-ին: Այդ օրվանից ի վեր հիմնադրամը օգնություն է ցուցաբերել քաղաքացիական հասարակության լայն շրջանակներին՝ ներառյալ ընտանեկան բռնության և խոշտանգումների դեմ աշխատանք ծավալած կազմակերպություններին, հետաքննող լրագրողներին ու լրատվամիջոցներին, մարդու իրավունքների պաշտպաններին և ընտրությունների ու պետական եկամուտների մոնիթորինգ անցկացնող կազմակերպություններին: Ավելի քան երկու տասնամյակ մենք գոհունակությամբ օժանդակել ենք նորարարական նախաձեռնություններ կրթության և հանրային առողջապահության ոլորտներում, որոնք ի թիվս այլ ծրագրերի ներառում են նոր մասնագիտացումների ու առարկաների հաստատումը և ավելի քան 6000 գիտական ամսագրերի հասանելիությունը խոշոր պետական բուհերում, ինչպես նաև պալիատիվ խնամքի և անբուժելի հիվանդների ամոքիչ բուժօգնության ներմուծումն ու զարգացումը: Այսօր մենք ունենք 22 աշխատակից և սատարում ենք 69 կազմակերպությունների ու անհատ ծրագրերի ամբողջ երկրում, որոնք աշխատում են բազմաթիվ ոլորտներում՝ սկսած մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունից մինչև ժողովրդավարական ինստիտուտների և որակյալ առողջապահական ու կրթական համակարգերի ամրապնդումը:

Բաց հասարակություն հիմնադրամներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031