Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ դաշնակցականները Մակունցին զգուշացրեցին՝ հնամաշ հագուստ են թողնելու ԱԺ շենքի մոտ

Մայիս 31,2019 16:54

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության «Ահազանգ» նախաձեռնության անդամներն, ինչպես որ պահանջում էին, հանդիպեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ:

Նախաձեռնության անդամները բողոքի ցույց էին անում ընդդեմ եկամտային հարկի համահարթեցման եւ կոչ են անում Հարկային օրենսգրքի այդ փոփոխությանը դեմ քվեարկել:

Մինչ Մակունցի հետ հանդիպումը նրանց հետ հանդիպեցին ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավորներ եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ու հանձնաժողովի անդամ Հայկ Գեւորգյանը:

Նրանք ցուցարարներին փորձում էին համոզել, որ եկամտային հարկի համահարթ տարբերակը բնավ նրանց նշած՝ աղքատներն է՛լ ավելի կաղքատանան, հարուստներն էլ՝ կհարստանան միտումը չունի, սակայն ապարդյուն: Նախաձեռնության անդամներն իրենց համոզմունքն էին պնդում:

Բաբկեն Թունյանն ի վերջո առաջարկեց բովանդակային քննարկում կազմակերպել ԱԺ-ում:

Ապա Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանը ցուցարարներն ասացին. «Մենք նամակ ենք փոխանցել կառավարությանը, եւ ուզում ենք ասել պատգամավորներին՝ եթե նախագիծն օրենքի ուժ ստանա, իրենք անձամբ պատասխանատու են լինելու մարդկանց կյանքի որակի վատթարացման համար, եւ մենք շատ ենք ուզում, որ հանկարծ չկտրվեք իրականությունից»:

Մակունցը վստահեցրեց. «Այն, որ ես այստեղ եմ եւ այն, որ առանձին պատգամավորներ գալիս են ու շփվում են, դա վկայությունն է, որ չենք կարող եւ ցանկությունն էլ չունենք կտրվել իրականությունից»: Հետո Մակունցը հիշեցրեց ցուցարարներին՝ եկամտային հարկի համահարթեցման մասին թե՛ նախընտրական շրջանում, եւ թե՛ դրանից հետո հանրային քննարկումներ եղել են:

«Հայաստանի հանրապետությունում քաղաքացիները բազմաշերտ են եւ տարբեր սոցիալական շերտեր են ներկայացնում: Նրանք մեզ ընտրել են, որպեսզի իրենց կարիքներն ու շահերը ներկայացնենք»,-ասաց Մակունցն ու պայմանավորվածությունը հանգեց նրան, որ նախագծի շահագրգիռ կողմերով ԱԺ-ում կքննարկեն այն:

Ցուցարարները Մակունցին զգուշացրեցին՝ ԱԺ շենքի դիմաց հնամաշ հագուստ են թողնելու՝ որպես հիշեցում եւ խորհրդանիշ աղքատների ու սոցիալապես վատ ապրողների:

Մանրամասն՝ տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031