Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի առաջադրած թեկնածուներից մեկը չընտրվեց ՏՄՊՊՀ անդամ

Մայիս 31,2019 16:39

ԱԺ պատգամավորներն այսօր քվեարկեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների պաշտոններում առաջադրված անձանց թեկնածության օգտին: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանի (լուսանկարում) փոխանցմամբ՝ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

Հայկ Կարապետյան-«կողմ»՝ 93, «դեմ»՝ 9

Վահե Չիբուխչյան-«կողմ»՝ 87, «դեմ»՝ 16

Արեն Դանիելյան-«կողմ»՝ 92, «դեմ»՝ 8

Տիգրան Մարկոսյան-«կողմ»՝ 94, «դեմ»՝ 7:

Նշյալ չորս անձինք, այսպիսով, հանձնաժողովի նորընտիր անդամներ են:

ՏՄՊՊՀ անդամ չընտրվեց միայն Դավիթ Հովհաննիսյանը: Նրա թեկնածությանը «կողմ» էր քվեարկել 39, իսկ «դեմ»՝ 62 պատգամավոր: Հիշեցնենք՝ պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ նա համոզմունք էր հայտնել, որ նախորդ տարիներին ՏՄՊՊՀ-ն անաչառ է գործել՝ առանց քաղաքական  ճնշումների:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031