Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ մայիսի 31-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում կազմակերպվել էր տոնական միջոցառում:
Պաշտպանության նախարարությունում հյուրընկալվել էին զինվորականների երեխաները, հայրենիքի սահմանները պաշտպանելիս արիաբար զոհված հերոսների ընտանիքների անդամներն ու նրանց փոքրիկները:
Տոնական օրն առավել հիշարժան է դարձել ՊՆ վարչական համալիրի տարածքում խորհրդանշական` «Ընտանիք» հուշարձանի բացման հանդիսավոր արարողությամբ, որին ներկա է գտնվել նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Ընտանիքի ծնողներին ու երեխային խորհրդանշող` Երեք խաչերից բաղկացած հուշարձանը բացել են 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը` Համեստ Ներսիսյանը, լեգենդար զորահրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի թոռնիկը` Հովհաննեսը և քանդակագործը` Վարազդատ Համբարձումյանը:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ