Այսօր լուրեր տարածվեցին, որ կրակահերթի պատճառը՝ ուղղված Սամվել Բաբայանի կողմնակիցների ուղղությամբ, ֆինանսական կենցաղային հողի վրա է: Պաշտոնապես հայտարարում ենք, որ Սամվել Բաբայանը և իր կողմնակիցները որևէ խնդիրներ, այն էլ կենցաղային մակարդակի չունեն մյուս կողմի հետ, նրանք նույնիսկ ծանոթ չեն:
Կոչ ենք անում Ոստիկանությանը և ԱԱԾ-ին հետաքննությունը տանել ճիշտ ուղղությամբ: Սա որևէ կենցաղային մակարդակի վեճ չէ, սա կրում է քաղաքական բնույթ, ուստի կոչ ենք անում իրավապահ մարմիններին հետամուտ լինել այս հանցագործության բացահայտմանը և փնտրել սրա հիմքերը ճշգրիտ ուղղությամբ:
Մենք ինքներս հետամուտ ենք լինելու սրա բացահայտմանը:
Հիսունից ավելի մարդիկ են ընդգրկված եղել այս հանցագործության մեջ: Ուստի շրջանակը բավականին լայն է:
Կարդացեք նաև
Սամվել Բաբայանի գրասենյակ