«Զանգակ» գրատանը մայիսի 25-ին կայացավ Տիգրան Մանգասարյանի «Զակո. Խակ պտուղ» գրքի շնորհանդեսը: Գրքի ստեղծումը տևել է մոտ 17 տարի: Այն գրողի հոր՝ նկարիչ Սարգիս Մանգասարյանի ՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմում գերի ընկնելու պատմությունն է:
Գիրքը պատկերապատումի ժանրում է: Այսինքն` հեշտ է և՛ կարդալը, և՛ դիտելը: Այս ժանրը հայ լսարանի համար դեռևս այդքան էլ բացահայտված չէ: Սարգիս Մանգասարյանը գրքի մասին ասաց. «Գիրքը ավելի կոմֆորտ է ընթերցողի համար, որովհետև 80 էջ կարող եք կարդալ և նայել ընդամենը 1 ժամ կամ մի փոքր ավելի շատ ժամանակում: Եթե սա լիներ գրական վեպ՝ կունենար 200 և ավելի էջ ու ավելի կդժվարեցներ ընթերցումը» : Չնայած նրան, որ քիչ լինելով հեշտ է կարդացվում, այնուամենայնիվ գրված է շատ սեղմ և շատ դեպքեր և իրադարձություններ դուրս են մնացել գրքի էջերից:
Ներկայացված է նաև գյուղի ու այնտեղ ապրող մարդկանց կյանքը: Սանթուրը հերոս էր, որը միակ կրթվածն էր շրջապատում: Նա պետք է դուրս մղվեր հասարակությունից. այդ ժամանակվա իշխանություններին պետք էին մարդիկ, որոնք չունեին սեփական խելք և հեշտ էր նրանց ղեկավարելը: Իսկ Սանթորի նման մարդիկ պետք է աքսորվեին Սիբիր:
Հետաքրքիր է այն, որ գրողը իր հոր օրագրերում գտել է նաև սիրո պատմություն, որը ավելի է գեղեցկացնում ստեղծագործությունը: Սարգիս Մանգասարյանը սիրահարվել է գերմանացի մի աղջկա և օրագրերում շատ հաճախ է նրան հիշատակում ու միայն ամուսնանալուց հետո է, որ այլևս չի գրում այդ աղջկա մասին:
Ստեղծագործությունը և՛ գեղարվեստական, և՛ վավերագրական արժեք ունի: Վավերագրությունը ամբողջովին պահպանված է. դրան չի խանգարել գեղարվեստական ոճը: Գրքում օգտագործվել են իրական լուսանկարներ, հերոսի՝ ռազմական ճամբարներից դուրս գալուց հետո գրված օրագրերից հատվածներ:
Ըստ հեղինակի՝ «Երբ կարդում ես օրագիրը, և գիտես հերոսի կյանքը ու զգում ես այդ ամբողջ ողբերգությունը, անպայման փնտրում ես պոզիտիվը: Առանց պոզիտիվի չի ստացվում ընդհանրացնել պատմության գաղափարը, հակառակ դեպքում դա ձախողում է: Նույնիսկ ամենավերջին պահին պոզիտիվը անհրաժեշտ է» :
Մերի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ