«Պահանջվում է երիտասարդ աշխատող, աշխատանքային փորձը պարտադիր է»: Նմանօրինակ հայտարարությունները զավթել են աշխատանքային շուկան: Ինչպես կարգավորել ոլորտը, այս թեմայով զրուցել ենք Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի հետ:
«Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կլինեն կապված գործատուների կողմից առաջադրված խտրականությունների հետ, դրանք հակասում են նաև Սահմանադրությանը»,- մեր հարցազրույցում ասաց պարոն Սարգսյանը:
Նա անդրադարձավ նաև գործազրկության հետ կապված խնդիրներին, այդ թվում աշխատողի իրավունքներին` փորձաշրջան անցնելիս, արձակուրդից օգտվելիս և այլն:
Պարոն Սարգսյանը նշեց, որ այսօր մեր երկրում կա շուրջ 200 000 գործազուրկ, որոնցից շուրջ 80000-ը հաշվառված է Զբաղվածության պետական գործակալությունում:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում;
Արսեն ԽԱՉԱՏՐՅԱՆ