Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ցեմենտի հարցը կրկին ԱԺ-ում է. ներմուծողների համար տուրքի չափը նվազեցվել է

Մայիս 31,2019 15:34

ԱԺ-ն այսօր քննարկում է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը, որը, հիշեցնենք, ներմուծված ցեմենտի մեկ տոննայի համար սահմանում է ժամանակավոր պետտուրք՝ 22 000 դրամի չափով: ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարեց, որ շահագրգիռ կողմերի հետ եւ Տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկումների արդյունքում նախագծում փոփոխություն են կատարել՝ 22 000 դրամի փոխարեն սահմանելով 14 000 դրամ:

«Սա պայմանավորված է նրանով, որպեսզի ներմուծվող ցեմենտն իսպառ չվերանա հայկական շուկայից, այլ մրցակցություն լինի տեղական եւ ներմուծված ապրանքի միջեւ»,-իրավիճակն այսպես բացատրեց Տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Մանե Թանդիլյանին օրինագծի վերջնական տեսքը չգոհացրեց. «Մրցակցությունը խաթարեցիք, փոխանակ տեղական արտադրողին արտոնություն տայիք»:

Տիգրան Խաչատրյանը պատասխանեց. «Բոլոր դիտարկումները հաշվի ենք առել, ճշտումներ ենք արել: Դա այն ճիշտ չափն է, որը ներմուծողին եւ տեղական արտադրողին բերում են նույն մակարդակի վրա: Ցավոք, սա այն դեպքն է, երբ արտոնության միջոցով չէինք կարող բարելավել տեղական արտադրողի պայմանները»,-փոփոխությունն այսպես պարզաբանեց ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Հավելենք, որ ԱԺ-ն դեռ պետք է քվեարկի օրինագիծը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031