Լրահոս
Օրվա լրահոսը

Պահպանողական կուսակցությունը կոչ է անում դատական իշխանություններին հարգանքի տուրք մատուցել խորհրդային բռնազավթման տարիներին բռնադատված բազմամիլիոն անմեղ մարդկանց հիշատակին

Մայիս 31,2019 15:18

Պահպանողական կուսակցության հայտարարությունը

Հունիսի 14-ի մասին

Պահպանողական կուսակցությունը

– հիմք ընդունելով՝

  • ԵԽԽՎ 1481 բանաձևը,
  • «Հայաստանի Հանրապետության տոների եվ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը,
  • «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը,

կարևորելով՝

  • միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների դատապարտմանը և կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ներդրումը,
  • Հայաստանի հանրապետության՝ որպես քաղաքակիրթ աշխարհի հարազատ մաս զարգանալու տեսլականը,

կոչ է անում

  • ՀՀ գործադիր, օրենսդիր և դատական իշխանություններին՝ հունիսի 14-ին այցելել Բռնադատվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել խորհրդային բռնազավթման տարիներին բռնադատված բազմամիլիոն անմեղ մարդկանց հիշատակին,
  • ՀՀ քաղաքացիներին՝ Չարիքի կայսրության զոհերի հիշատակի ոգեկոչմամբ նոր իշխանություններին սատարել իրապես Ազատ և Անկախ պետականության ուղին համարձակորեն ընտրելու գործում:

Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031