Լրահոս
Օրվա լրահոսը

Վարկային ծառայություն գովազդողները կտուգանվեն

Մայիս 31,2019 14:21

ԱԺ-ն այսօր քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած՝ «Վարչական իրավախախտումների մասին օրենքում» լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

Նախագծի զեկուցող, ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարեց. «Օրինագիծը սահմանում է վարչական տուգանք, եթե առանց կենտրոնական բանկի արտոնագրի՝ անձինք կամ կազմակերպություններն իրականացնում են վարկի տրամադրման գովազդ: Շատ անհատներ եւ ընկերություններ են այսպես կոչված վարկային ծառայություններ առաջարկում՝ իրականում չհանդիսանալով նման ծառայություններ մատուցողներ: Նրանք  միջնորդավճարներ են գանձում մարդկանցից՝ ուղղորդելով նրանց վարկային կազմակերպություններ եւ փաստացի չիրականացնելով ֆինանսների տրամադրման գործառույթ»:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ խմբակցությունը «կողմ» է քվեարկելու, որովհետեւ ողջունելի օրինագիծ է: Հիշեցնենք, որ խորհրդարանը դեռ առաջին ընթերցմամբ պետք է քվեարկի այս օրինագիծը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031