Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ցույց ԱԺ-ի մոտ. դեմ են եկամտահարկի համահարթեցմանը

Մայիս 31,2019 13:47

Ազգային ժողովի շենքի դիմաց «Ահազանգ» նախաձեռնության անդամները բողոքի ցույց են անում ընդդեմ համահարթ եկամտահարկի նախագծի։ Նախաձեռնությունը ՀՅԴ Հայաստան երիտասարդական միությանն է։ Նախաձեռնության անդամ Քրիստինե Վարդանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ եկամտային հարկի համահարթեցումը դեմ է իրենց սկզբունքներին. «Դեմ է տնտեսական հեղափոխության մասին մեր պատկերացումներին, դեմ է սոցիալական արդարության մասին մեր պատկերացումներին։ Կարծում ենք, որ օրենքը պաշտպանողները սխալ ճանապարհով են գնում և ուզում ենք այդ սխալից հետ պահենք»։

Նախաձեռնության անդամները պահանջում էին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ հանդիպում, ավելի կոնկրետ՝ Մակունցն իջնի իրենց մոտ. «Մակունց, իջի, Մակունց, իջի՛»։

Նախաձեռնության անդամները փորձում են նամակ փոխանցել Մակունցին։ «Մենք հասկանում ենք, որ բոլորս չենք կարող ներս մտնել, դրա համար կսպասենք Լիլիթ Մակունցն իջնի»,-հայտարարեցին ցույցի մասնակիցները։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031