ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձել է լուրին, որ ՊԲ զորամասերից մեկի սպան մարտական մեքենաների միջից դիզվառելիքը հանել, մեջը ջուր է լցրել. «Ցանցում լույսի արագությամբ տարածվող լուրը մի տականք սպայի մասին, որը խոտանել է տեխնիկաներ իրականում եղել է վաղուց, նա մենակ չի եղել, գործել են մի քանի հոգով` ինչպես սպաներ, այնպես էլ զինվորներ: Գործը վաղուց է բացահայտված իր բոլոր իրավական հետևանքներով:
Շատ եմ ցավում այս ամենի համար, սակայն, ցավոք, մեր մեջ կան նաև տականքներ: Խնդրում եմ այս ամենը չկապել որևէ արտաքին կամ ներքին երևույթի հետ, դասական հանցագործություն է, որը գտնում է իր արժանի` ԻՐԱՎԱԿԱՆ հանգուցալուծումը»: