Aravot.am-ի տեղեկություններով, Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվածներից է նաեւ Քարվաճառի նախկին քաղաքապետ Ռոլանդ Այդինյանը: Նրա հայրն էլ եղել է Շահումյանի շրջանի հիմնադիր ղեկավարը, որն իրականացրել է վերաբնակեցումը: Ռոլանդ Այդինյանն այժմ բիզնեսով է զբաղվում:
Ինչպես լրատվամիջոցները արդեն գրել են մյուս ձերբակալվածն էլ «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ, Լեոնիդ Ազգալդյանի զինակից, «Ազատագրական բանակ»-ի հիմնադիրներից Վլադիմիր Բալայանի որդին է՝ Ալեքսեյ Բալայանը: Այս անձանց անունները կապվում են ԼՂ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի անվան հետ:
Արայիկ Հարությունյանը Aravot.am-ին ասաց, որ տեղեկություններ չունի նրանց վերագրվող արարքի մասին. «Ես ունեմ շատ համախոհներ, այդ թվում՝ նրանք, եւ դրա մեջ որեւէ բան չկա, իսկ ցանկացած հանցանքի համար պետք է պատասխանատվության ենթարկեն»:
Անդրադառնալով լուրին, թե միջադեպը եղել է գումարային հարցով, նախկին վարչապետն ասաց. «Սա սովորական խուլիգանություն է, ոչ մի բանից տեղեկացված չեմ: Նրանց մինչեւ դեպքը չեմ հանդիպել, դեպքից հետո չեմ հանդիպել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ