«Պարոն Մարուքյան, ի՞նչ է նշանակում՝ խցկվում եք բուհերի խորհուրդներ…սա ի՞նչ խոսելաոճ է: ԵՊՀ-ի, Բժշկական համալսարանի, Պոլիտեխնիկի խորհրդի նախագահները կուսակցական չեն: Շիրակի պետական համալսարանինն էլ Լեւոն Բարսեղյանն է, կրկին՝ անկուսակցական»,-ԱԺ ամբիոնից այսօր այսպես դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության շուրջ գնահատականներն այսօր խորհրդարանում պատգամավորների միջեւ կրկին փոխադարձ մեղադրանքների առիթ տվեցին:
«Կներեք, բայց անբարոյականություն է սա չտեսնելն ու ասելը, թե ՀՀԿ-ի պես ենք»,-դիմելով Մարուքյանին՝ ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց. «Այդպես էլ չասացիք, թե ինչ կապ ունեիք ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի երկու թեկնածուներից մեկի հետ: Նա ձեր ընկերն է»:
Կարդացեք նաև
Մարուքյանը տեղից հերքեց, ասելով, որ ընկեր չունի: «Շատ վատ է, որ ընկեր չունեք»,-արձագանքեց Հովհաննես Հովհաննիսյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
հուսով եմ ՝ ամեն ինչ լավ կավարտվի