Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Սամսոնյան. Այսօրվա իշխանություններն էլ չեն ցանկանում իրենց արարողակարգային ծախսերը թափանցիկ դարձնել. «Իրատես»

Մայիս 31,2019 13:01

Նորություն չէ, որ այն, ինչ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մերժում էր, այսօր դրանից չի հրաժարվում, ու ճիշտ կլինի, որ իր թիմակիցներն այս փաստից չնյարդայնանան, հասարակության հիշողությունն այդքան էլ կարճ չէ։ Այս շաբաթ ընդդիմադիր խմբակցություններից մեկի՝ ԼՀԿ-ի «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը ենթադրում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կատարվող գնումները դարձնել հրապարակային, չընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ։

Մեծամասնության պատճառաբանություններն առնվազն անհասկանալի էին, թեև ընդամենը մեկ տարի առաջ այս ամենի վերաբերյալ քննադատության տարափ էր տեղում Փաշինյանը։ ԼՀԿ խմբակցության անդամ ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆԸ նախագծի մերժումը հիմնավորեց այն հանգամանքով, որ այսօրվա իշխանություններն էլ չեն ցանկանում իրենց արարողակարգային ծախսերը թափանցիկ դարձնել։ «Որևէ սպառնալիք, ռազմական գաղտնիքի բացահայտում այստեղ չկա, դրանք արարողակարգային ծախսերն են, որոնք 2017-ի ՀՀԿ-ն փոխեց, որովհետև հանրությունը սկսել էր հետևել, թե ինչ ծախսեր են կատարում բարձրաստիճան պաշտոնյաները»,- ընդգծեց պատգամավորը, հավելելով, որ իրենք ընդամենն առաջարկում են օրենքի նախկին ձևի վերականգնում։

Ըստ զրուցակցի՝ նոր իշխանությունները հարմարվում են Սերժ Սարգսյանի կոստյումին։ «Ինչպես նախկինների պարագայում, իրենք էլ չեն ուզում այդ ծախսերը հրապարակայնացնել, քանի որ հասարակության շրջանում հարցեր կառաջանան, թե ինչու են արվում ծախսեր, որոնք ընդունելի չեն»,- շեշտեց Սամսոնյանը։

Դիտարկմանը, թե իրենք արդեն տեսնու՞մ են անհարկի ծախսեր, որոնք հիմք դարձան օրենքի փոփոխության, ԼՀԿ խմբակցության անդամն ասաց, որ առայժմ նման կասկածներ չունեն, բայց եթե ոմանք դեմ են այդ փոփոխություններին, գուցե թաքցնելու բա՞ն ունեն։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031