«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) պատգամավորական մանդատը վար է դնում:
Այսօր լրագրողների հետ զրույցում հարցին՝ ինչո՞ւ եք որոշել գնալ խորհրդարանից՝ նա պատասխանեց. «Մի քանի օրից պարզ կլինի, ես կհավաքեմ իմ մտքերը, վերջնական պատասխան կտամ:
Ճշտեցին՝ ԿԳՆ-ում մշակույթի փոխնախարա՞ր եք լինելու, նման խոսակցություններ կան՝ նա պատասխանեց, որ ոչ կարող է ասել, որ մնում է, ոչ էլ կարող է ասել, որ գնում է, ոչինչ չի բացառում. «Նման խոսակցություններ կան, ծիծաղելի կլինի, եթե հերքեմ»: Նա ասաց, որ 6 օրվա ընթացքում որոշում կկայացնի:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ