Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արագած Ախոյան. «Արցախի նախագահին նման հայտարարությամբ սպառնացողի լեզուն ոչ թե կկտրենք, այլ «քոքից կքաշենք». «Իրատես»

Մայիս 31,2019 12:48

«Քաղաքական դաշտում միշտ էլ եղել ու լինում են վերադասավորումներ, բայց այս տեսակի խորհրդարան չէի սպասում»,- «Իրատեսի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց նախկին պատգամավոր ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԸ, նշելով՝ թեև երկրում այսօր արհեստածին հանդարտություն կա, բայց անընդհատ նոր իրադարձության ես սպասում, որ կարող է սարսափ առաջացնել. թվում է` խաղաղություն ու հանդարտություն է տիրում, բայց անբացատրելի ներքին տագնապ կա, անհասկանալի շրջափուլում ենք ապրում, կարծես մի ինքնաթիռի մեջ ենք հայտնվել, և անհայտ է` ովքեր են օդաչուները և ուր են տանում մեզ:

-Օրերս էլ Ազատության հրապարակում հաջակցություն Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի ժամանակ մասնակիցներից մեկը հայտարարել է, թե պատրաստ է քարերով ջարդելու Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը:

-Վերջերս, այո, որոշ վայ հեղափոխականների կողմից հնչում են նմանատիպ կոչեր, որ վտանգում են Արցախի անվտանգությանը: Ուզում եմ հատուկ շեշտել՝ Արցախի նախագահին նման հայտարարությամբ սպառնացողի լեզուն ոչ թե կկտրենք, այլ «քոքից կքաշենք»: Պատերազմական իրավիճակում գտնվող պետության ղեկավարի հասցեին գյադայական արտահայտություններ երբևիցե չպետք է հնչեն, դա թուլացնում է թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը: Ո՞վ է այդ տղան, որ իրեն իրավունք է վերապահում արտահայտվելու Արցախյան հերոսամարտի արժեքների մասին կամ պետության ղեկավարի հասցեին: Լրջացե՛ք ու ձեր լակոտների սանձերը կապած պահեք:

-Այսինքն՝ մշակույթի ու սփյուռքի նախարարության օպտիմալացումը պատահական չե՞ք համարում:

-Այդ նախարարությունների օպտիմալացումն ազգը թուլացնել է նշանակում: Ես չեմ ասում, թե նախարարության աշխատակիցները կոտորվում էին գործ անելով, այո, շատ էին բացթողումները, բայց օպտիմալացումը հարցի լուծում չէ: Հիշում եմ, որ, օրինակ, սփյուռքի հետ կապ ունեցող ՀԿ-ները ինտեգրված էին նախարարությանը, համագործակցում էին, մեզ հետ հաշվի էին նստում, մեր կարծիքը հաշվի էին առնում:

-Ձեր դիտարկմամբ` էյֆորիկ թմբիրից մարդիկ արթնանու՞մ եմ:

-Եթե մեկ տարի առաջ խոսեինք, քննադատեինք իշխանության քայլերը, մարդիկ մեզ չէին հասկանա: Խոսելն ու մի ամբողջ համակարգի դեմ դուրս գալը ռիսկային էր, մենք էլ լռում էինք ու սպասում: Բայց այսօր բոլորն են խոսում արդեն, մարդիկ տեսնում են` բան չի փոխվել: Գուցե ինչ-ինչ արատավոր բարքեր փոխվել են կամ ուղղակի դրանց մասին այլևս չեն խոսում, բայց գլոբալ առումով ոչինչ չի փոխվել:

Զրույցը` Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031