Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. «Տարանջատման, պառակտման բոլոր տեսակի փորձերին պետք է լուրջ հակազդեցություն լինի». «Ժողովուրդ»

Մայիս 31,2019 12:32

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ այսօր արհեստական է այն լարվածությունը, որն առկա է ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների եւ հանրության շրջանում։ Ըստ նախկին վարչապետի՝ պետք է ակտիվ քայլեր ձեռնարկել՝ այդ ամենը կանխելու համար, քանի որ նման լարվածություններ ստեղծելը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ, այն իսկապես վտանգավոր է։

–Պարոն Հարությունյան, օրերս Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը հայտարարել էր, որ եթե իմանան, որ Ռոբերտ Քոչարյանին ընդունել են Արցախում, Արցախի նախագահ Բակո Սահակյանի «գլուխը կցխենք»։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հայտարարությանը, արդյո՞ք պետք է ակտիվիստը նման կերպ իրեն դրսեւորի, որքան էլ որ անընդունելի լինի այն քաղաքականությունը, որը վարում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։

–Բնականաբար շատ բացասական, քանի որ ցանկացած բռնություն եւ անօրինականության խրախուսում պարունակող հայտարարություն չի կարող լավ հետեւանք ունենալ։

–Վերջին ժամանակահատվածում նկատվում է լարվածություն Արցախի եւ Հայաստանի միջեւ, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է լարվել Հայաստանի եւ Արցախի թե՛ իշխանությունների, թե՛ հանրության փոխհարաբերությունները, ինչի՞ց է սկսվել այս ամենը։ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչը հիմք հանդիսացավ, որ նման իրավիճակ ստեղծվի այսօրվա մեր իրականությունում։

–Կարծում եմ՝ ամեն ինչ ավելի քան արհեստական է, քան իրականում կա։ Բայց մեր մտահոգությունները դրանով չպետք է ավելի քիչ լինեն, եւ առիթից օգտվելով՝ կհորդորեի մեր լրատվամիջոցներին այս հարցում ավելի ակտիվ աշխատանք ծավալել։ Տարանջատման, պառակտման բոլոր տեսակի փորձերին պետք է լուրջ հակազդեցություն լինի, քանի որ նույն ազգի եւ ժողովրդի մեջ չեն կարող հակասություններ լինել։ Դա շատ վտանգավոր եւ անդառնալի հետեւանքների կարող է բերել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031