Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես դեռ իմ վրա զարմանում եմ, ոնց իրեն այդքան կոռեկտ ես պատասխանեցի…ինքը պետք է պատասխան տա». Ծառուկյանի արձագանքը՝ լրագրողական կազմակերպություններին

Մայիս 31,2019 12:24

Այսօր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում խոսելով ցեմենտի խնդրի մասին, ասաց. «Ցեմենտի գործարանի համար մենք հայտարարել ենք, քանի որ դա ոլորտի խնդիր էր, ոչ թե անձնական շահի, դրա համար մենք հայտարարել ենք, որ մենք չենք խառնվելու: Այսօր հանձնաժողովը ոնց որոշում կայացրեց՝ մենք ընդունելու ենք եւ համապատասխան ոնց իրենք ընտրություն կատարեն, այնպես էլ մենք ենք կատարելու, բայց իրենց պատասխանատվությամբ»:

Ծառուկյանն ասաց, որ բոլորը ցանկացել են փողոց փակեն, գան հասնեն կառավարություն, խորհրդարան, ասել է՝ «չի կարելի, մի հոգի թող գա»: Դրա համար էլ Ծառուկյանը եկել է այն որոշման, որ թող լինի «Իմ քայլի» որոշմամբ, պատասխանատվությունն էլ իրենք կրեն:

Լրագրողները Ծառուկյանին փոխանցեցին՝ լրագրողական կազմակերպությունները երեկ հայտարարությամբ են հանդես եկել եւ ձեր օրինակն էլ էին մեջբերել, քանի որ լրագրողի հարցերին կոպիտ էիք պատասխանել, ձեզ էլ կոչ էին արել կոռեկտություն դրսեւորել լրագրողների հետ շփվելիս: Հիշեցնենք, որ Ծառուկյանը, մատնացույց անելով «Առավոտի» լրագրողին, ասել էր, թե փող է վերցրել ու պատվեր է կատարում: Ծառուկյանն այս անգամ արձագանքեց. «Կոչ արողները առաջինը թող իրենք իրենց լրագրողներին կարգի հրավիրեն, որ կարողանա լրագրողը, որը լիարժեք հարգարժան մարդուց… ոչ թե ես խուսափում եմ հարցերից, բայց լրագրողը պետք է հասկանա…ես դեռ իմ վրա զարմանում եմ, ոնց իրեն այդքան կոռեկտ ես պատասխանեցի: Ո՞նց կարելի է, մարդը առավոտից իրիկուն անում է, օգնում է՝ որը ցույց են տալիս, որը ցույց չեն տալիս: Ես, որպես մարդ, սիրելով իմ երկիրը, ուզում եմ օգտակար լինեմ, պիտանի լինեմ: Եթե Աստված ինձ հնարավորություն է տվել, լիարժեք պետք է ճիշտ օգտագործեմ: Ու նա, առանց անհարմար զգալու, ինձ վիրավորելով անհիմն, որի համար ինքը պետք է պատասխան տա»:

Լրագրողներն ասացին, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ծառուկյանը լրագրողների հետ իրեն այդպես է պահում: Նա էլ բողոքեց, որ եկել իրեն հարցնում են Քոչարյանից, Մարտի 1-ից. «Հեղափոխություն է եղել, տնտեսություն…ոչ մի բան չեք ասում…որ ժողովրդին ոգեւորենք, հույսով, հավատով սպասում են»:

Նա վստահեցրեց՝ «Մենք էս երկրում ապրել ենք, ապրում ենք ու ապրելու ենք: Ամբողջ աշխարհին հավաքում, բերում եմ ստեղ, որ փող դնեն, վստահություն լինի, հավատ լինի, ձեր ցավը տանեմ, դուք չե՞ք տեսնում ես ինչ եմ ուզում անեմ»:

Լրագրողներն այսպիսի հարց ուղղեցին՝ Բաքվում Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են նաեւ Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչների հետ, մտահոգություն կա՞ այս մասով բանակցային գործընթացում բերել նաեւ այդ կազմը: Ծառուկյանը պատասխանեց. «Ի՞նչ կազմը բերեն»: Պարզաբանեցին՝ ԼՂ-ից փախած ադրբեջանցիների համայնքի ներկայացուցչի հետ են հանդիպել: Ծառուկյանը պատասխանեց. «Հանդիպել են, թող քննարկեն տեսնենք, ասենք թե, ինչ պայմաններով է, երբ է, ոնց է, ինչ է: Նորից եմ ասում՝ Ղարաբաղի հարցը մեր համար արդեն փակված, լուծված ՝ 30 տարի՝ որպես անկախ պետություն, ժողովուրդը դա կարգավորել է: Մնացած բանակցային հարցրը կնայվի, թե ինչ պայմաններով, ոնց են ուզում: Մեզ պետք է միջազգային ճանաչում՝ անկախ պետություն»: Ըստ Ծառուկյանի, ԱԺ նախագահը, երկրի նախագահը պետք է քննարկեն ու ոնց որ պետք է՝ այնպես էլ կանեն:

Մանրամասները՝ շուտով տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031